Հարավային Կորեան վստահ Է, որ կկարողանա ինքնուրույն հաղթահարել կորոնավիրուսի բռնկումը

Հարավային Կորեան վստահ Է, որ կկարողանա ինքնուրույն հաղթահարել կորոնավիրուսի բռնկումը

Կորեայի Հանրապետությունն (ԿՀ) ի զորու Է ինքնուրույն հաղթահարել մերձավորարեւելյան շնչառական համախտանիշի կորոնավիրուսի (MERS) բռնկումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, երկրի պլանավորման եւ ֆինանսների նախարար, նաեւ երկրի վարչապետի պաշտոնակատար Չոյ Գյոն Հվանը հայտարարել Է օտարերկրյա դիվանագետների եւ գործարարների հետ Սեուլում կայացած հանդիպմանը:

«Հաշվի առնելով բժշկության զարգացման մակարդակը եւ այդ սեկտորի աշխատակիցների ձեռնհասությունը, ոչ մի կասկած չկա, որ վիրուսի այդ բռնկումը կկանգնեցվի»,- ընդգծել Է նա: Չոյ Գյոն Հվանը հիշեցրել Է, որ անցյալում ԿՀ-ն հաջողությամբ Է հաղթահարել ծանր սուր շնչառական համախտանիշի (CAPC) եւ խոզագրիպի համաճարակները:

Նրա խոսքով՝ կառավարությունը հնարավոր ամեն բան անում Է, որպեսզի զսպի վիրուսի տարածումը, եւ այդ ճանապարհին արդեն հաջողություններ կան: Այսպես, կրճատվում Է տնային կարանտինի տակ գտնվող մարդկանց թիվը, ովքեր կարող Էին շփված լինել MERS-ով հիվանդների հետ: Ներկայում մեկուսացվածների թիվը 3680 Է՝ 220-ով պակաս, քան հունիսի 9-ին:

Ինչպես արդեն նշվել Է, ԿՀ-ում եւս մեկ մարդ է մահացել կորոնավիրուսի հետ կապված բարդացումներից: Այդպիսով զոհերի թիվը հասել է 11-ի: Վարակվածների թվաքանակն ավելացել է չորսով եւ հասել 126-ի: Ինչպես հայտնել է երկրի առողջապահության եւ սոցիալական ապահովության նախարարությունը, նրանք բոլորն էլ վարակվել են Սեուլի հիվանդանոցներից մեկում գտնվելու ժամանակ:

Կորոնավիրուսով հիվանդանալու առաջին դեպքը Հարավային Կորեայի տարածքում գրանցվել է մայիսի 20-ին: Պարզվել է, որ վիրուսը, որը տարածվում է օդակաթիլային ճանապարհով, բերվել է ԿՀ-ի քաղաքացու կողմից, որը վերադարձել էր Մերձավոր Արեւելքի երկրներ կատարած ուղեւորությունից: Կորոնավիրուսն առաջին անգամ մարդու մոտ բացահայտվել է 2012 թվականին Սաուդյան Արաբիայում: Դրանով վարակվելու դեպքեր են գրանցվել Հորդանանում, Քատարում, Արաբական Միացյալ Էմիություններում, Թունիսում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, ընդամենը 23 երկրներում, որտե ղ պաշտոնապես հաստատվել է մարդկանց վարակվելու ավելի քան 1100 դեպք, որոնց 40 տոկոսը մահացու ելք է ունեցել:

Հիվանդությունն սկսվում է որպես սովորական շնչառական ինֆեկցիա, որն ուղեկցվում է տենդով, հազով ու թոքաբորբով, բայց արագորեն ծանր ընթացք է ստանում՝ խոցելով թոքերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում