Տարածվել է Բաքվում ավստրիացի լողորդուհիների վրաերթի տեսագրությունը (տեսանյութ)

Տարածվել է Բաքվում ավստրիացի լողորդուհիների վրաերթի տեսագրությունը (տեսանյութ)

Եվրոպական խաղերի մեկնարկի նախօրեին Բաքվում մարզիկների համար կառուցված օլիմպիական ավանում ավստրիացի լողորդուհիների հետ տեղի ունեցած դժբախտ պատահարի տեսագրությունը հայտնվել է համացանցում: Տեսանյութում երևում է, թե ինչպես է ավտոբուսի վարորդը մեքենան քշում փողոցում զբոսնող մարզիկների վրա:

Վանեսսա Սախինովիչը, Լունա Պայերը և Վերենա Բրայտը վթարի հետևանքով լուրջ վնասվածքներ են ստացել և այլևս չեն կարողանա մասնակցել Եվրոպական օլիմպիկական խաղերին: Սախինովիչը, ում վիճակն ամենածանրն է, արդեն տեղափոխվել է Վիեննա: «Մենք ցնցված ենք կատարվածից և անմիջապես ձեռնարկել ենք բոլոր անհրաժեշտ քայլերը»,- կատարվածի առնչությամբ ասել է Ավստրիայի օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Պետեր Մեննելը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում