Ոչ մեկին չի հաջողվի վերաձևել մեր երկիրը. Պուտին

Ոչ մեկին չի հաջողվի  վերաձևել մեր երկիրը. Պուտին

Հայրենասիրության գաղափարներն այնքան խորն ու ուժեղ են ՌԴ-ում, որ ոչ մեկին չի հաջողվի  վերաձևել մեր երկիրը՝ իր ձևաչափերին համապատասխան:  Այս մասին  նախագահ  Վլադիմիր Պուտինը հայտատարել է  Ռուսաստանի օրվա  առիթով  պետական մրցանակների  հանձման  արարողությանը:

«Հնարավոր չէ  անջատել, մեկուսացնել, կտրել  մեզ մեր արմատներից»,-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, շեշտել  է Պուտինը:

ՌԴ-ը նախագահը շարունակել է, թե երկիրը ոչ միայն պատվով կարողացել է հաղթահարել  դժվարագույն փորձությունները, 25 տարվա ընթացքում առաջընթաց գրանցել ժողովրդավարության և շուկայական տնտեսության ոլորտում, այլև  հաստատվել  որպես  ժամանակակից բաց և ինքնուրույն երկիր:

«Մենք մեզ չենք կորցրել, պահպանել ենք մեր ինքնությունը և  պետականության  հոգևոր հիմքը, ինչպես նաև ժողովրդի առանձնահատուկ ազգային բազմազանությունը, նրա  պատմական միասնականությունը, բազմադարյա ավանդույթները, հայրենիքին նվիրվածությունը, երկրի ազատությունը,  անկախությունը, շահերը  պաշտպանելու խիզախությունը»,-ամփոփել է ՌԴ նախագահը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում