Արտահերթ ընտրությունները ԱԶԿ-ի համար առավել սարսափելի հետևանքներ կունենան. Գյուլ

Արտահերթ ընտրությունները ԱԶԿ-ի համար առավել սարսափելի հետևանքներ կունենան. Գյուլ

Թուրքիայի նախորդ նախագահ Աբդուլլահ Գյուլը խորհրդարանական ընտրությունների արդյունքների հայտարարումից հետո հեռախոսազրույց է ունեցել վարչապետ և իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության ղեկավար Ահմեթ Դավութօղլուի և երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Թուրքական «Zaman» պարբերականը հայտնում է, որ Գյուլը դեմ է արտահայտվել արտահերթ ընտրությունների անցկացմանը՝ համարելով, որ նման որոշում կայացնելը մեծ սխալ կլինի:

«Այդ սխալը ԱԶԿ-ի համար ավելի սարսափելի հետևանքների կարող է հանգեցնել»,- նկատել է տվել Գյուլը:

Գյուլը և՛ վարչապետի, և՛ նախագահի հետ զրույցում հայտնել է, որ անհրաժեշտ է սկսել կոալիցիա կամզելու գործընթաց, որի մեջ պետք է լինի նաև «Արդարություն և զարգացում» կուսակցությունը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում