Ճապոնացի օդաչուն աշխատանքից ազատվել Է թռիչքի ընթացքում սելֆի անելու համար

Ճապոնացի օդաչուն աշխատանքից ազատվել Է թռիչքի ընթացքում սելֆի անելու համար

Ճապոնիայի Japan Airlines «Բոինգ-737»-ի անձնակազմի հրամանատարը աշխատանքից ազատվել Է Սապորոյի օդանավակայանում ինքնաթիռի վերթիռից հետո ստյուարդուհու հետ սելֆի անելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 12-ին հաղորդել Է «Կիոդո» գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ հունիսի 7-ին 47-ամյա օդաչուն սմարթֆոնով 28-ամյա ստյուարդուհու հետ իրեն լուսանկարել Է օդաչուների խցիկում Սապորո-Օսակա չվերթով «Բոինգ»-ի թռիչքից 10 րոպե անց:

Ճապոնիայի տրանսպորտի նախարարությունը Japan Airlines-ին նախազգուշացրել Է, որ օդանավի հրամանատարի գործողությունները, որը լուսանկարվել Է ստյուարդուհու հետ, ավիացիոն հրահանգների խախտում են, քանի որ նա սմարթֆոնով լուսանկարներ Է արել երկրորդ օդաչուի բացակայության ժամանակ եւ շեղվել Է թռիչքի նկատմամբ հսկողություն իրականացնելուց, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում