ԱՄՆ-ն տեխնիկական պատճառներով դադարեցրել է վիզաների տրամադրումը
13/06/2015 13:18
Նմանատիպ
Միացյալ Նահանգների բոլոր դեսպանատներում ժամանակավորապես դադարեցվել է վիզաների ու արտասահմանյան անձնագրերի տրամադրումը, ինչն ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի, տեխնիկական խնդիրներով է պայմանավորված:
«Այս խնդիրը չի վերաբերում կոնկրետ երկրի կամ որևէ կատեգորիայի»,-նշվում է հաղորդագրության մեջ՝ առաջ քաշելով միտքը, թե անսարքության հնարավոր պատճառ կարող է լինել դեսպանատների ու հյուպատոսարանների տվյալների բազան պահող սարքավորման աշխատանքի խափանումը:
«Ինտերֆաքս» գործակալությունը չի բացառվում, որ հունիսի 9-ից հետո դիմում ներկայացրած անձինք բախվեն փաստաթղթերի ձևակերպման հետ կապված ուշացումներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում