ԲՀԿ նիստն ավարտվել է. Օսկանյանի խոսքով՝ ամեն ինչ պարզ կլինի երկուշաբթի
Նմանատիպ
Այսօր, սեպտեմբերի 28-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հրավիրել էր նիստ ԲՀԿ գրասենյակում: Ինչպես հաղորդում է Panorama.am լրատվական կայքը, ԲՀԿ-ական պատգամավոր, նախկին ԱԳ նախարար, Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի նախկին նախագահ Վարդան Օսկանյանը նիստից հետո զրուցելով լրագրողների հետ ասել է, որ երկուշաբթի Ազգային ժողովի նիստի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր քաղաքական դիրքորոշումը կհայտնի Վարդան Օսկանյանին անձեռնմխելությունից զրկելու մասին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ներկայացրած միջնորդագրի վերաբերյալ:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Օսկանյանը պարզապես կրկնել է իր ավելի վաղ արած հայտարարությունը, ըստ որի մեղադրանքը անհիմն է, քաղաքական պատվեր է իրականացվում:
Նա ասաց, երկուշաբթի ամեն ինչի մասին տեղյակ կլինեն: Հարցին, թե բանը կարո՞ղ է հասնել ձերբակալության, պատասխանեց’ «Չգիտեմ, այդ մասին դատախազը կորոշի»:
Լրագրողները փորձել են ճշտել, թե ինչու ԲՀԿ-ն մինչ այժմ որևէ քաղաքական դիրքորոշում չի հայտնել, քրեական գործի վերաբերյալ: Օսկանյանը նույն պատասխանն է տվել՝ ասելով, որ ամեն ինչ պարզ կդառնա երկուշաբթի:
Հիշեցնենք, որ երեկ Հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր Ազգային Ժողով է ներկայացրել միջնորդագիր’«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում