Պուտինն ու Ալիևը հանդիպել են. Կրեմլը ԼՂ հարցի մասին ոչինչ չի նշում
13/06/2015 17:32
Նմանատիպ
Կայացել է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ալիևն ու Պուտինը քննարկել են երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը, հատկապես, առևտրատնտեսական ոլորտում: Ադրբեջանի նախագահը շեշտել է, թե ՌԴ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունները զարգանում են դինամիկ և ամեն տարի նշաձողը բարձրացվում է:
Իր հերթին Ռուսաստանի ղեկավարը նկատել է, թե երկու երկրների միջև աճում է ապրանքաշրջանառության ծավալը. նախորդ տարի այն ավելացել է ավելի քան 12, իսկ ընթացիկ տարվա առաջին եռամսյակին` գրեթե 6 տոկոսով:
Պուտինը նշել է, թե քիչ ջանք չի գործադրվում հարաբերությունների դիվերսիֆիկացման ուղղությամբ, որի համար կան անհրաժեշտ նախադրյալներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում