Հայկական «Եթե բոլորը…» կներկայացվի Օսկարի մրցանակաբաշխությանը

Հայկական «Եթե բոլորը…» ֆիլմը կներկայացվի Օսկարի «Օտարալեզու ֆիլմեր» անվանակարգում: Այս մասին գրում է Screen Daily պարբերականը:

Ինչպես գրում է կայքը Նատալիա Բելյաուսկինեի ֆիլմը բարձր կպահի եվրասիական այդ երկրի պատիվը, դե իսկ ֆիլմի հյուսիսամերիկյան պրեմիերան կփակի Լոս Անջելեսի Արփա միջազգային կինոփառատոնը դեկտեմբերի 1-ին:

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում քսան տարի սրանից առաջ: Իրադարձությունների կենտրոնում մի երիտասարդ ռուս աղջկա ջանքերն են, ով փորձում է ամեն կերպ մի ծառ տնկել իր հայրիկի շիրիմին: Հայաստան հասնելով՝ նա հայտնաբերում է, որ հոր գերեզմանը մնացել է սահմանի մյուս կողմում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում