Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպաններին
Նմանատիպ
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 15-ին աշխատանքային ճաշ է ունեցել Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպանների և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպմանը քննարկվել են ԵԱՀԿ գործող նախագահ Իվիցա Դաչիչի՝ տարածաշրջան այցի արդյունքները, ԵԱՀԿ օրակարգային հարցերը:
Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին անդրադառնալիս Էդվարդ Նալբանդյանը կարևորել է ԵԱՀԿ գործող նախագահ Իվիցա Դաչիչի հանդիպումը Արցախի Նախագահ Բակո Սահակյանի հետ՝ ընդգծելով, որ ուղիղ շփումները հնարավորություն են ընձեռում առավել օբյեկտիվ և անաչառ պատկերացում կազմել իրավիճակի մասին:
Նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում