Հովիկ Հայրապետյանը գլխավորում է Հայաստանի 73-րդ առաջնության 1-ին խմբի աղյուսակը

Գորիսում անցկացվող Հայաստանի 73-րդ առաջնության 1-ին խմբի մրցաշարում ինը տուրից հետո աղյուսակը 6 միավորով գլխավորում է միջազգային վարպետ Հովիկ Հայրապետյանը:

Armchess.am-ի փոխանցմամբ՝ նրանից կես միավորով ետ են մնում գրոսմայստերներ Տիգրան Քոթանջյանը, Լեւոն Բաբուջյանը եւ ՖԻԴԵ-ի վարպետ Ռոբերտ Աղասարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում