ՊՆ տեղակալ Ալիկ Միրզաբեկյանը ՌԴ-ում կմասնակցի երկկողմ բանակցությունների

ՊՆ տեղակալ Ալիկ Միրզաբեկյանը ՌԴ-ում կմասնակցի երկկողմ բանակցությունների

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, ՆՏԱ դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ-ում կմասնակցի մի շարք հանդիպումների և հայ-ռուսական երկկողմ բանակցությունների: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հունիսի 16-19-ը նախարարի տեղակալը Մոսկվայում և Կուբինկայում կմասնակցի հայ-ռուսական երկկողմ բանակցություններին, ՌԴ «Ռոսոբորոնէքսպորտ» ձեռնարկության ղեկավարության և մասնագետների հետ անցկացվելիք ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների վերաբերյալ քննարկումներին:

Հայաստանի պատվիրակությունը ներկա կլինի նաև «Բանակ-2015» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին և ԱՊՀ-ի մասնակից պետությունների ռազմատեխնիկական կոմիտեի հերթական նիստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում