ԵՏՄ-ն ունի քաղաքական բաղադրիչ. ՀՀ-ն անդամակցեց, որ ՌԴ-ի հետ ռազմավարական գործընկերությունը պահպանի. Ֆարմանյան (տեսանյութ)
Նմանատիպ
Հայաստանի խորհրդարանը քննարկում է 2015 թվականի մայիսի 8-ին Մոսկվայում ստորագրված «Ղրղզստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին» արձանագրությունը: Հիմնական զեկուցող ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանը վստահեցրել է, որ Ղրղըզստանը 6 մլն լրացուցիչ շուկա է ՀՀ-ի համար: Մասնավորապես՝ սրանից շահելու են հայ ոսկերիչները:
«Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը պահանջեց փոխնախարարից ավելի առարկայական խոսել՝ հիշեցնելով, որ իրականությունը ցույց է տալիս, որ ԵՏՄ-ն տեղից չի շարժվում, իսկ ևս մեկ երկիր ավելացնելով գուցե հավելյալ խնդիրնե՞ր ունենանք:
Փոխնախարարը հակադարձեց, թե ՀՀ-ն այս արձանագրությունով ոչ մի լրացուցիչ պարտավորություն չի կրելու, այդ թվում՝ ֆինանսական՝ չխուսափելով մյուս հարցի շուրջ թվային լեզվից, ինչը Թևան Պողոսյանին թույլ տվեց եզրակացնել՝ հերթական պարտադրված փաստաթուղթն է:
ՀՀԿ-ական պատգամավոր ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն այստեղ ակնարկեց, թե փաստաթուղթը նաև քաղաքական բաղադրիչ ունի, ինչի բարձրաձայնումից չպետք է խուսափել. «Ինչու ենք վարանում ընդունել, որ ունենք այս գործընթացում ռազմավարական գործընկեր՝ Ռուսաստան, որի հետ ռազմավարական գործընկերությունը բխում է մեր շահերից, և այս ինտեգրացիոն գործընթացում առաջնահերթը սրա պահպանումն է: Մնացածը, թե Ղրղզստանի դեպքում կունենանք հավելյալ շուկա, ինքնին պարզ է: Եկեք իրերը կոչենք իրենց անուններով»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում