Հայաստանն առաջին անգամ կունենա տիեզերքում գործող հեռահաղորդակցության իր արբանյակը. Տիեզերք կուղարկվի նաև հայկական այբուբենը
Նմանատիպ
Օրերս ՀՀ կապի և հեռահաղորդակցության տիեզերական արբանյակի ստեղծման և տեղակայման, ինչպես նաև տիեզերական 71.4 E դիրքում ՀՀ պատկանող գեոստացիոնար ուղեծրի համատեղ շահագործմանն առնչվող հարցեր քննարկվել են ՌԴ-ում աշխատանքային այցով գտնվող ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի և «Ռոսկոսմոս» Դաշնային տիեզերական գործակալության տնօրեն Վլադիմիր Պոպովկինի հետ:
Տրանսպորտի և կապի նախարարության մամլո ծառայության հաղրոդմամբ՝ Գագիկ Բեգլարյանը տեղեկացրել է, որ հուլիսի 9-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և «Ակադեմիկոս Մ.Ֆ.Ռեշետնյովի անվան Տեղեկատվական արբանյակային համակարգեր» ԲԲԸ-ի միջև ստորագրված Փոխըմբռնման հուշագրով Հայաստանը սկիզբ է դրել ՀՀ կապի և հեռուստահեռարձակման տիեզերական ապարատի ստեղծման և գեոստացիոնար կապի արբանյակային 71.4 E ուղեծրային դիրքում տեղադրման գործընթացին: Կողմերը համաձայնել են սեղմ ժամկետներում ռուսական «Գեյզեր-Տելեկոմե ՍՊԸ-ի հետ ստորագրել պայմանագիր’ նախապատրաստելու ՀՀ կապի ու հեռահաղորդակցության սեփական արբանյակի տեխնիկատնտեսական հիմնավորումը, որի արդյունքներով կքննարկվի արբանյակի ստեղծման նախագիծը:
Այս համաձայնությունների արդյունքում՝ Հայաստանն առաջին անգամ ունենում է տիեզերքում գործող հեռահաղորդակցության իր արբանյակը, դրա գործարկումը տիեզերքում խոստումնալից հեռանկարներ է բացում Հայաստանի անվտանգության, գիտության, հեռահաղորդակցության տեխնոլոգիաների զարգացման և կատարելագործման բնագավառներում, նոր հնարավորություններ ստեղծում կապի ոլորտի ընդլայնման և ամենաժամանակակից տիեզերական տեխնոլոգիաների ընդգրկման համար:
«Ռոսկոսմոսիե տնօրեն Վ.Պոպովկինը դրական է արձագանքել նաև հայ գրատպության 500-ամյակի և դրա հետ կապված’ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2012-ին Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հայտարարելու առթիվ հայկական այբուբենը տիեզերք ուղարկելու Գ.Բեգլարյանի նախաձեռնությանը: Պոպովկինը ողջունել է ծրագիրը և առաջարկել այն իրականացնել ռուսական տիեզերանավի մոտակա առաջին իսկ թռիչքի ժամանակ’ հոկտեմբերի 31-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում