«Ոսկե Ավազներ». Հովհաննես Գաբուզյանն առաջին հորիզոնականում է

«Ոսկե Ավազներ». Հովհաննես Գաբուզյանն առաջին հորիզոնականում է

Բուլղարիայի «Ոսկե Ավազներ» առողջարանում շարունակվում է շախմատային օփեն մրցաշար, որին մասնակցում են նաև հայ գրոսմայստերները:

Հովհաննես Գաբուզյանը յոթ տուրից հետո վաստակել է 6 միավոր և գրոսմայստեր Վիտալի Բերնադսկու (Ուկրաինա) հետ գլխավորում է աղյուսակը: Գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանն ունի 4,5 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում