«Հրապարակ». ԲՀԿ-ն գնում է առճակատման
29/09/2012 10:04
Նմանատիպ
ԲՀԿ-ն երեկ նիստ էր հրավիրել «կանյաչնիում», որը տևել է ընդամենը տասնհինգ րոպե: Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ պատգամավորներին տեղեկացրել է, որ երկուշաբթի, ժամը տասնմեկին, մեկ մարդու նման լինեն Աժ-ում’ ֆրակցիայի նիստին, որտեղ կասվի իրենց անելիքը, իսկ մինչ այդ որևէ կտրուկ շարժում չանել, միտք չհնչեցնել: Երեկ դեռ խոսվում էր, որ պետք է կայանա Սերժ Սարգսյան-Ծառուկյան հանդիպումը, սակայն օրվա ավարտին ԲՀԿ կոշտ հայտարարությունը վկայեց, որ ԲՀԿ-ն գնում է առճակատման, և բանակցություններ այլևս չեն լինի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում