«168 ժամ». Խաչիկյանի ձերբակալման մասին անգամ եղբայրը տեղյակ չի եղել
Նմանատիպ
Երեկ ձերբակալվել են Աժ նախկին պատգամավոր, Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար, ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանը, Սոցիալական ծառայության վճարային ծառայության նախկին պետ Հովհաննես Գրիգորյանը և Սոցապի կենտրոնական ապահովության վարչության պետ Աշոտ Աբրահամյանը: Վ. Խաչիկյանի ձերբակալության մասին երեկ ժամեր անց տեղյակ չէին ոչ միայն նրա կուսակիցները, այլև’ հարազատ եղբայրը’ Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը: «Ո՞նց ձերբակալել են: Ես չեմ կարող մեկնաբանել, կուրսի մեջ չեմ: Փաստորեն, եթե ձերբակալել են, ուրեմն գործի քննությունը շարունակվում էր…»,-«168 ժամի» թղթակցի հետ զրույցում անկեղծորեն զարմացել է ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյանը: Այնուհետև նա հերքել է, թե ՀՀԿ-ական Վ. Խաչիկյանի ձերբակալությամբ ՀՀ իշխանությունները ցանկանում են «ցրել» հնարավոր մեղադրանքները, թե ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի դեմ իրականացվող քրեական հետապնդումը քաղաքական ենթատեքստ ունի: «Այդ գործերը բացարձակ կապ չունեն իրար հետ: Դրանք առանձին գործեր են, Քրեական օրենսգրքում հարյուրավոր հոդվածներ կան, որոնք նախատեսված են տարբեր հանցանքների համար, ու, ըստ այդմ’ ունեն համապատասխան պատժամիջոցներ: Սրանք կապել իրար’ հարկավոր չէ»,- ասել է Ռ.Պետրոսյանը: Վ. Խաչիկյանի քաղաքապետ եղբայրը նույնպես թերթի թղթակցից է տեղեկացել իր եղբոր ձերբակալման մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում