«Չորրորդ ինքնիշխանություն». Օլիգարխիկ կլանի դեմքերը ևս արտագաղթում են
Նմանատիպ
Ըստ «ՉԻ» տեղեկությունների, հայ օլիգարխիայի կարկառուն դեմքերը օրերս հերթական անգամ հավաքվել են Արցախում ու քննարկում են ծավալել ՀՀ-ին վերաբերող ներքաղաքական խնդիրների շուրջ: Իսկ Շուշիում կազմակերպած մեծ միջոցառումներից մեկի ժամանակ նրանցից մի քանիսի միջև բավականին թեժ զրույց է բռնկվել, որի ժամանակ ամեն մեկը անկեղծ խոսել է իրեն հուզող խնդիրների ու հատկապես իրենց բիզնեսներին սպաոնացող վտանգների մասին: ՀՀ-ի գործարար շրջանակները, որոնց մեջ եղել են հին ու նոր հանրապետականներ և հատկապես Ռոբերտ Սեդրակիչի թևին հարող մարդիկ, ընդհանուր որոշման են եկել, որ քանի կլանային պայքարի ընթացքում շատ ավելի մեծ պայթյուն ու բախում չի հասունացել, ավելի լավ է’ Հայաստանում դեռևս պահպանած իրենց մեծ ու փոքր բիզնեսները’ թեկուզ «ջրի» գնով, վաճառքի հանեն ու օր առաջ տեղափոխվեն արտերկիր, ուր իսկապես’ կարելի է ապրել, այլ ոչ թե հարազատ հողի վրա «ապառիկով» հարուստ երևալ: Իսկ էլիտար շենքերի շինարարության մեջ խորացած դեմքերից մեկն էլ ծավալված զրույցի ընթսւցքում հավելել է, որ ինքը վաղուց է իր գործերի մի զգալի մասը տեղափոխել Արաբական էմիրություններ, ուր նա առավել փոխշահավետ ու մեծ «արարողներ» ապահովող բիզնեսով է զբաղվում, քան կարող էր վաստակել ՀՀ-ում մի քանի էլիտար շենք կառուցելու դեպքում: Մի խոսքով, հայրենի երկրից արտագաղթում են ոչ միայն շարքային, չարքաշ կյանքով ապրող քաղաքացիները, այլ նաև օլիգարխիկ կլանի դեմքերը, որոնք ՀՀ-ի «պայծառ» ապագայի հետ կարծես թե հույսեր չեն կապում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում