3D-տպիչով տպված հումանոիդ-ռոբոտը բանաստեղծություններ Է արտասանել Մոսկվայում
Նմանատիպ
3D-տպիչով տպված հումանոիդ-ռոբոտը Դոստոեւսկու «Ոճիր եւ պատիժ» վեպի մոտիվներով բանաստեղծություններ Է արտասանել Մոսկվայում: Գրական հումանոիդը պատրաստվել Է 3D-տպիչների օգտագործմամբ եւ գործարկվել Է open-source նախագծի շրջանակներում՝ ամբողջ աշխարհից ավելի քան 200 կամավորների մասնակցությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Գոտկատեղից ցած բոլոր դետալները պատրաստվել են Ռուսաստանում, իսկ մնացած ամեն ինչը պատրաստել են տարբեր ինժեներներ եւ գիտնականներ ամբողջ աշխարհից:
«Այս դեպքում սա ռուսական տարբերակն Է, կիսով չափ զուտ ռուսական Է, իսկ վերին մասը համաշխարհային հանրակցության նվաճումներն են Մենք ցանկանում ենք պարզապես ցույց տալ, թե դա ինչպես կարող Է լինել ապագայում»,- պարզաբանել Է մշակող ընկերության ներկայացուցիչ Մաքսիմ Բուրինկովը:
Ստեղծողների խոսքով՝ հումանոիդ-ռոբոտ կարելի Է տպել տնային ցանկացած 3D-տպիչով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում