Եվրոգոտու երկրներն արտակարգ ծրագիր են պատրաստել Հունաստանի համար. Sueddeutsche Zeitung

Եվրոգոտու երկրներն արտակարգ ծրագիր են պատրաստել Հունաստանի համար. Sueddeutsche Zeitung

Եվրոգոտու երկրներն արտակարգ միջոցառումների ծրագիր են համաձայնեցրել միջազգային վարկատուների հետ Հունաստանի կառավարության բանակցությունների ձախողման դեպքում, ներառյալ կապիտալի շարժի նկատմամբ հսկողության միջոցները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Sueddeutsche Zeitung գերմանական թերթը:

Բեռլինում եւ Բրյուսելում հրատարակության աղբյուրների տվյալներով՝ եթե Հունաստանի ներկայացուցիչների հետ Եվրոխմբի (եվրոգոտու ֆինանսների նախարարների խորհրդի)՝ հունիսի 18-19-ին կայանալիք հանդիպմանը պայմանավորվածություն ձեռք չբերվի, ապա ուրբաթ երեկոյան կգումարվի եվրոգոտու երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարների արտահերթ գագաթնաժողովը, որտեղ հիմնախնդրի քաղաքական լուծում գտնելու փորձ կձեռնարկվի:

Ինչպես նշում Է Deutsche Welle-ն, եվրոգոտու ծրագրով նաեւ նախատեսվում Է հսկողություն սահմանել եվրոպական մյուս երկրների հետ հունական կողմի հաշվարկների համակարգի նկատմամբ, որի մեխանիզմը պետք Է պատրաստվի առաջիկա հանգստյան օրերին:

Նման հսկողությունը կպահանջի Հունաստանի խորհրդարանի հավանությունը:

Եվրոպացի գործընկերների կողմից համաձայնեցված քայլերը նպատակամղված են Հունաստանի բանկերի հաշիվներից միջոցների զանգվածային դուրսբերման եւ երկրից արժույթի արտահոսքի կանխմանը: Այդ նպատակով պլանավորվում Է մի քանի օրով փակել Հունաստանի ֆինանսավարկային բոլոր ինստիտուտները, իսկ դրանց բացումից հետո երկրում սահմանափակել կանխիկ դրամի հանումը բանկոմատներից: Բացի այդ, կսահմանափակվեն Էլեկտրոնային դրամական փոխանցումները երկրի ներսում, իսկ նրա սահմաններցից դուրս դրանք կարգելափակվեն:

Գերմանիայի ֆինանսների նախարարության պաշտոնական ներկայացուցիչը «Բլումբերգ» գործակալությանը հայտարարել Է, որ իրեն հայտնի չԷ Հունաստանի համար եվրոգոտու արտակարգ պլանների մասին: Մինչդեռ այդ երկրի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն մայիսի 27-ին հայտարարել Էր, որ հաշվարկների սեփական համակարգի հսկողության մասին որոշումը «կարող Է ընդունել մեն միայն Հունաստանը»:

Հունաստանին ֆինանսական օգնության ծրագրի շուրջ նոր բանակցությունները հունիսի 18-ին եւ 19-ին կկայանան Լյուքսեմբուրգում, որտեղ կհավաքվեն եվրոգոտու երկրների ֆինանսների նախարարները եւ Հունաստանի կառավարության ներկայացուցիչները:

Ինչպես հունիսի 16-ին Bild թերթին տված հարցազրույցում հայտարարել Է Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը, Աթենքը չի պատրաստվում հանդիպման ընթացքում ներկայացնել ազգային տնտեսությունը փրկելու բարեփոխումների նոր ցուցակ, սակայն «ցանկացած պահի պատրաստ Է համալիր լուծում փնտրել» եվրոպացի գործընկերների հետ:

Մինչդեռ Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության համերկրային խորհրդի անդամ Կրիստիան Բալդաուֆը Bild-ին տված հարցազրույցում ասել Է, որ Հունաստանը չի վճարի իր պարտքերի ճնշող մասը: Նա Հունաստանի ֆինանսական դրությունը որակել Է «անմխիթար»: Բալդաուֆի խոսքով՝ միջազգային վարկատուները չպետք Է փոխզիջում փնտրեն Հունաստանի կառավարության հետ, այլ պետք Է պնդեն նրա կողմից իր պարտավորությունների կատարումը:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել Է, որ Հունաստանի եւ միջազգային վարկատուների (ԵՄ, ԵԿԲ եւ ԱՄՀ) միջեւ բանակցություններն անհրաժեշտ Է հնարավորինս արագ վերսկսել:

«Այժմ մենք շատ քիչ ժամանակ ունենք, մենք մոտենում ենք այն պահին, որը կարող Է մրրկայնության հանգեցնել, եթե չհաջողվի համաձայնության գալ»,- ընդգծել Է նա: Ինչպես նշել Է Օլանդը, մոտ ժամանակներս ինքը մտադիր Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ այս դիրքորոշման մասին տեղեկացնել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին: «Այլեւս ժամանակ չենք կորցնի, անհրաժեշտ Է հնարավորինս արագ վերսկսել բանակցությունները»,- նշել Է հանրապետության ղեկավարը, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում