Վրաստանի նախագահը խորհրդարանի արտահերթ նիստ Է հրավիրում
16/06/2015 14:14
Նմանատիպ
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին խորհրդարանի արտահերթ նիստ Է հրավիրում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
«Վրաստանի Սահմանադրության 61-րդ հոդվածի երկրորդ կետին համապատասխան որոշում եմ 2015 թվականի հունիսի 16-ին ժամը 18:00-ին գումարել խորհրդարանի արտահերթ լիագումար նիստ»,- ասված Է Վրաստանի նախագահի կարգադրության մեջ:
Բարձրագույն օրենսդիր մարմնի նիստը կկայանա Վրաստանի խորհրդարանական մայրաքաղաք Քութայիսում:
Տարածված տեղեկատվությանը համապատասխան՝ ժողովրդի ընտրյալները պետք Է հաստատեն նախագահի հրամանագիրը, որը թույլ Է տալիս երկրի զինված ուժերը ներգրավել Թբիլիսիում հեղեղման հետեւանքների վերացման համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում