Քաղաքապետը մասնակցել է «Ժամանակակից գիտական մեթոդների և տեխնոլոգիաների կիրառումը փորձաքննությունների բնագավառում» գիտաժողովի բացմանը

Քաղաքապետը մասնակցել է «Ժամանակակից գիտական մեթոդների և տեխնոլոգիաների կիրառումը փորձաքննությունների բնագավառում» գիտաժողովի բացմանը

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մայրաքաղաքում մեկնարկել է Փորձաքննությունների ազգային բյուրոյի հիմնադրման 10-ամյակին նվիրված «Ժամանակակից գիտական մեթոդների և տեխնոլոգիաների կիրառումը փորձաքննությունների բնագավառում» խորագրով գիտաժողովը, որի հանդիսավոր բացման արարողությանը մասնակցել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Գիտաժողովի շրջանակում, որին իրենց մասնակցությունն են բերել Ռուսաստանից, Ղազախստանից, Ուկրաինայից, Չեխիայից, Մոլդովայից և այլ երկրներից Հայաստան ժամանած առաջատար փորձագիտական կենտրոնների և ինստիտուտների ղեկավարներ ու մասնագետներ, նաև հայաստանյան շուրջ 40 կազմակերպություններ, կանցկացվեն ճանաչողական վարպետության դասեր և սեմինարներ, որոնց ընթացքում էլ կքննարկվեն փորձի փոխանակման և երիտասարդության ստեղծագործ մտքի համադրության հետ կապված հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում