«Ժողովուրդ». Ազատ է արձակվել Գառնու «Սուրիկի լավաշ»-ի սեփականատիրոջ որդին
29/09/2012 10:23
Նմանատիպ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով’ երեկ ազատ է արձակվել Գառնու «Սուրիկի լավաշ»-ի սեփականատիրոջ’ Սուրիկ Հակոբյանի որդին’ Անդրանիկ Հակոբյանը: Նրան ձերբակալել էին հայտնի «բանդայի» գործի շրջանակներում, բայց հետո դատապարտել էին թմրանյութեր պահելու մեղադրանքով: Մեկ տարի կալանավայրում անցկացնելուց հետո Անդրանիկ Հակոբյանը վերադարձել է տուն, ինչի առթիվ հայրը մեծ մատաղ է արել: Սուրիկ Հակոբյանը թերթի հետ զրույցում հաստատել է այս տեղեկությունները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում