Գյումրիի օդանավակայանից թռիչքներ իրականացնելու համար մի շարք ընկերությունների հետ բանակցություններ են վարվում (տեսանյութ)
Նմանատիպ
ՀՀ կառավարությունը մի շարք ընկերությունների հետ բանակցությունն է վարում Գյումրիի օդանավակայանից թռիչքներ իրականացնելու համար: Այս մասին Ազգային ժողովում «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ պատասխանելով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հարցին, թե ՀՀ քաղաքացիները, հատկապես Ալավերդիից նախընտրում են օգտվել Թբիլիսիի օդանավակայանից, որովհետև էժան է:
«Հավատացեք, որ այդ ընկերությունների հետ բանակցությունները վարվում են ամենօրյա ռեժիմով: Կառավարությունը լուրջ ջանքեր է գործադրում այդ ծրագիրն իրականացնելու համար»,– նշեց նախարարը՝ հիշեցնելով «Հայկական օդանավակայաններ» ընկերության հետ կնքնվել է առանձին հուշագիր, որով ընկերությունը պատրաստակամություն է հայտնում նպաստել ծրագրերի իրականացմանը, որոնք սոցիալական առումով ձեռնտու կլինեն:
Հաջորդ հարցին, թե հնարավո՞ր է ՀՀ-ում ունենալ ազգային փոխադրող, նախարարը պատասխանեց՝ եթե լինի նախաձեռնող, Կառավարությունը կաջակցի:
ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանի հարցին՝ ինչու՞ չի հաջողվում Գյումրին դարձնել բանուկ օդանավակայան, Կարեն Ճշմարիտյանը կրկնեց՝ բանակցություններ են վարվում, տվյալ ընկերությանը պիտի ձեռնտու լինի, որ գա՝ օդանավակայանի վճարից մինչև հաճախականություն: