Թռիչք բացելը կամ փակելը զուտ կոմերցիոն գործընթաց է. Նախարարը համաձայն չէ, որ «Բաց երկնքի» քաղաքականությունը մնաց թղթի վրա (տեսանյութ)
Նմանատիպ
«Բաց երկնքի» քաղաքականությունը դե ֆակտո իրականություն չդարձավ: Այսօր Ազգային ժողովում «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը հայտարարեց պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:
«Այո, պետք է գների էական փոփոխություն լիներ՝ ներգրավելով միջազգային լուրջ խաղացողների, որը չունենք: Ավելին՝ օգոստոսից Աբուդաբիի չվերթն էլ է հանվելու, «Չեխական ավիաուղիներ» ընկերություն էլ դադարեցրեց գործունեությունը»,-շեշտեց Քոքոբելյանը:
Կարեն Ճշմարիտյանն արձագանքեց, որ որևէ ավիաընկերության որևէ թռիչք բացելը կամ փակելը զուտ կոմերցիոն գործընթաց է, և կառավարության խնդիրն է ապահովել դրա համար ապահովել միջազգային կարգավորումներ և դաշտ:
«Միանշանակ ասել, որ բան չի փոխվել, համաձայն չեմ: Օրինակ՝ լիբանանյան ուղղությամվ չվերթների ավելացում է լինելու, «Էգեյան» ընկերությունը, որ երկար ժամանակ Աթենք-Երևան չեն կազմակերպում թռիչքներ, արդեն արվում է և այլն»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ «Չեխական ավիաուղիներ» ընկերությունը դադարեցրել էր գործունեությունը ոչ թե հայաստանյան շուկայի, այլ ընկերությունում բաժնետիրոջ խնդիրներով, և որ ՀՀ վարչապետի Չեխիա այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածության համաձայն հունիսի 22-ին ընկերության ներկայացուցիչները ժամանելու են Երևան՝ իրենց գործունեությունը Հայաստանում վերսկսելու հարցով բանակցություններ վարելու:
Ինչ վերաբերում է գների իջեցմանը՝ պայմանավորված ավիավառելիքի էժանացման հետ, ըստ նրա, դա փաստ է, բայց գլխավոր գործոնը շուկայական հարաբերություններն են:
«Կա որևէ ձև, մոդել, որ պետությունը կարող է գները կարգավորել կամ գներ սահմանել, համաձայն չեմ»,-նշեց Ճշմաիտյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում