Սնանկ «Արմավիայի» սեփականատիրոջ միլիարդները Ճշմարիտյանին չեն հետաքրքրում, օդաչուների իրավունքներով էլ զբաղվողներ կան (տեսանյութ)
Նմանատիպ
Ազգային ժողովում «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զորհաբյանը հարց բարձրացրեց՝ «Արմավիայի» տերը շարունակում է միլիարդատերի պես ապրել` դե յուրե լինելով սնանկ: Ինչին ի պատասխան ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նշեց, թե «որևէ մարդու ֆինանսական կարողությունները չի կարող մեկնաբանել, իսկ սնանկացման գործընթացը ՀՀ օրենսդրության սահմաններում է»:
Անդրադառնալով տոմսերի գների աճին, նախարարը հակադարձեց վիճակագրությամբ.
«2014թ. նախորդող տարվա համեմատ ուղևորափոխադրման ծավալն աճել է 20.9 տոկոսով՝ հասնելով 2 միլիոնի: Նախորդ տարի թռիչքներն աճել են 13.9 տոկոսով, իսկ ավիատոմսերի գներն իջել են 5.1 տոկոսով: Այս տարի էլ ավիատոմսերի գները նախորդ տարվա համեմատ նվազել են 14 տոկոսով: Սա վիճակագրություն է, որի հետ ոչ ոք հաշվի չնստել չի կարող»:
Նա հայտնեց, որ այս պահին ՀՀ-ից 24 ավիաընկերություններ են թռիչքներ իրականացնում, որոնցից 8-ն են ռուսական ուղղությամբ աշխատում: «Այնինչ այս տեղեկատվությունը շահարկվում է, թե ռուսական ուղղություններով շատ են թռիչքները, իսկ որոշ ուղղություններ գերծանրաբեռնված են»,– ասաց Ճշմարիտյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում