Ի՞նչ պետք է հիշել Անգլիայի 2014-15թթ. առաջնությունից

Ի՞նչ պետք է հիշել Անգլիայի 2014-15թթ. առաջնությունից

Անգլիայի վերջին առաջնությունը յուրահատուկ ստացվեց` չնայած չեմպիոնի անունը հայտնի էր դեռ վաղուց: Առաջարկում ենք վերհիշել Անգլիայի Պրեմիեր լիգայի 2014-15թթ. խաղարկության առանցքային դրվագները:

Ֆաբրեգասի փոխանցումը Շյուրլեին

«Չելսիի» կազմում Սեսկի երկրորդ արդյունավետ փոխանցումն էր: Առջևում ևս 16 արդյունավետ փոխանցում կար, Չարլի Ադամի հետ հանդիպում, որի արդյունքում էլ ստացավ քթի կոտրվածքը, կարևորագույն գնդակ «ՔՊՌ»-ի դարպասը, խաղը «Էմիրեյթսում», տիտղոս ու ռադիոյով փոխանցված ողջույն Կրիս Բրանտին: Իսպանացին խենթ մրցաշրջան անցկացրեց, սակայն երկրորդ փոխանցման մասին չափից շատ խոսեցին:

«Լեսթերի» գերկամային հաղթանակը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում

«Լեսթերի» հետ խաղից առաջ «կարմիր սատանաները» տպավորիչ հաղթանակ էին տոնել «ՔՊՌ»-ի նկատմամբ, ինչն էլ լավատեսություն էր ներշնչել: Թիմի երկրպագուների ներքին ձայնն ասում էր. ««Բյորնլիի» հետ ոչ-ոքին մանրուք է, իսկ Լիգայի գավաթը «ՄԿ Դոնսին» ավելի է հարկավոր»»: Ամեն-ամեն ինչ խախտեց Ջեյմի Վարդիի՝ երազանքների հանդիպումը խաղալու ձգտումը: Հաշվի առնելով այն, թե ինչպես էր ֆուտբոլիստը քայլում դեպի իր աստղային ժամը, նման անկայուն կառույցը, ինչպիսին էր «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպանությունն էր, չդիմակայեց: 9 ամիս անցավ, սակայն «Ի՞նչ տեղի ունեցավ» հարցի հստակ պատասխանը դեռ չկա:

Լեմպարդի` հարազատ «Չելսիի» դարպասը խփած գոլը

Կինոռեժիսորները կառանձնացնեին Լեմպարդին մրցաշրջանում խփած մեկ գոլով: Ենթադրվում էր՝ «Չելսիի» օգտին, սակայն ճակատագիրը ցանկացած ռեժիսորից մեծահոգի է: Ֆրենկը «Մանչեսթեր Սիթիի» կազմում 6 գնդակ խփեց ու նախկին թիմի դարպասի նկատմամբ անտարբեր չմնաց: Երկրպագուներից շատերը վախով սպասում էին նման մի բանի, բայց չէին բարձրաձայնում:

Վենգերը Մոուրինյուին հրեց է լոնդոնյան դերբիի ժամանակ

Եթե ձեզ թվում է, որ ֆուտբոլն արդեն ոչնչով չի կարող զարմացնել, և Անգլիայի առաջնության 7-րդ տուրի` «Չելսի»-«Արսենալ» խաղից հետո էլ եք հետևում այս մարզաձևին, ապա տարօրինակ ոչինչ չկա: Այո՛, դաշտում արտասովոր ոչինչ չկատարվեց. Վենգերի թիմը կրկին չկարողացավ հաղթել Մոուրինյուի թիմին, իսկ ամենակրակոտ պահերն օպերատորները հեռուստադիտողին ներկայացրին մարզիչների նստարանից:

«Ես պարզապես Ա կետից Բ կետ էի շարժվում (տեխնիկական գոտուց դեպի գետնին պառկած Սանչեսը), սակայն ինձ կանգնեցրին: Ակնհայտ է՝ ոչ բարի նպատակներով: Ես հրե՞լ եմ Մոուրինյուին: Ի՞նչ եք ասում, ես միայն թեթևակի դիպչել եմ նրան: Ցանկանում եք ցույց տամ, թե իրականում ինչպե՞ս են հրում»,-ասաց ֆրանսիացի մարզիչը հետխաղյա ասուլիսի ժամանակ:

Դե իսկ Մոուրինյուն իր տարբերկն ուներ. «Նա մրցավարին խորհուրդ էր տալիս հեռացնել Իվանովիչին: Դա անարդար է: Կարծում եմ` այդ դրվագում կարող էինք իսկական Արսեն Վենգերին տեսնել՝ արդարության համար պայքարողին»:

«ՔՊՌ»-«Լիվերպուլ» խաղի վերջնամասը

«Լիվերպուլի» ակտիվության մասին հիշատակումը ապագայում կարող է շփոթության առիթ դառնալ: Անգամ թիմի երկրպագուները «Լիվերպուլին» չեն համարում Անգլիայի առաջնությունում ամենավառ ֆուտբոլ ցուցադրողը, նրանք անգամ չէին հրաժարվի որոշ բաներ մոռանալ, սակայն «Լոֆթուս Ռոուդի» խաղի վերջնամասն այդ շարքից չէ: Այդ ժամանակ Սթերլինգի ֆինանսական հայցերը դեռ գլուխ չէին բարձրացրել, ու կարելի էր կատակել, որ Ռահիմը վերջապես հասկացել է` ավելի նպատակային է «ՔՊՌ»-ի պաշտպաններին փոխանցում կատարել, քան Մարիո Բալոտելլիին:

Վիրակապով Շկրտելը «Լիվերպուլին» փրկում է պարտությունից

Ինչ-որ մեկի վրա` հատկապես գլխին, կանգնելը վատ է, սակայն Օլիվյե Ժիրուի ոտքով հարվածելու ակցիան դրամատիզմ հաղորդեց այս պատմությանը, ու դա անվիճելի է: Սափրած գլխով, վիրակապով սլովակ ֆուտբոլիստը մասնակցեց վերջին անկյունայինի խաղարկմանը ու «Արսենալից» խլեց հաղթանակը: 

Հարրի Քեյնը ջախջախեց «Չելսիին» 2015 թվականի առաջին օրը 

Կարծիք կա, որ «Ուայթ Հարթ Լեյնում» 3:5 հաշվով կրած պարտությունն օգնել է «Չելսիին»: Մոուրինյուն գրավիչ ֆուտբոլը թողեց ավելի լավ ժամանակների համար ու նախընտրությունը տվեց այն տարբերակին, որը նախկինում էլ նրան հաղթանակ էր պարգևել Անգլիայում: Նվազեցնելով ֆուտբոլային պայծառությունը` լոնդոնցիները կարողացան առանց որևէ խնդրի հասնել իրենց 4-րդ տիտղոսին:  Սակայն հունվարի 1-ին որևէ մեկն այդ մասին մտածել չէր կարող: Տարին սարսափելի սխալով սկսելն այնքան էլ լավ չէր «Չելսիի» համար, սակայն այդ կարծիքը չունի Հարի Քեյնը, ով փայլեց ոչ միայն այդ խաղում, այլև հետագայում ռմբարկուական ռեկորդներ սահմանեց, հաղթեց «Արսենալին», նշեց նորամուտը հավաքականում, կրեց «Տոտենհեմի» ավագի թևկապը, արժանացավ լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի կոչմանը:

Գոյություն չունեցող «խաղից դուրսը» «Տոտենհեմ»-«Սանդերլենդ» խաղում

Անգլիացի մրցավարները հոգում են, որպեսզի մենք չմտածենք, որ կյանքում քիչ տարօրինակություններ կան: Ասենք` Գարեթ Մակոլիին և Կրեյգ Դոուսոնին ցանկության դեպքում կարելի է շփոթել իրար հետ, իսկ Ուես Բրաունն և Ջոն Օ՛Շին մոտ տարածության վրա էին վազում: Փորձեք ճիշտ բացատրել, թե ինչ կատարվեց «Ուայթ Հարթ Լեյնում»: «Տոտենհեմը» 2:1 հաշվով հաղթանակ տարավ, սակայն կհիշեք, թե ինչպես մրցավարն անարդարացիորեն խաղից դուրս համարեց Յան Վերտոնգենի գոլը: 

Խոնասի վերադարձը

«Ես այդ օրը կհիշեմ իմ ամբողջ կյանքում: Շատ ուրախ եմ այն բանի համար, թե ինչպես ինձ դիմավորեցին երկրպագուները, ինչպիսի աջակցություն ցույց տվեցին հիվանդությանս ամբողջ ընթացքում: Նրանց, ովքեր նման իրավիճակի են բախվել, ուզում եմ խորհուրդ տալ պահպանել լավատեսությունը: Եթե շարունակես հավատալ, կարող ես դուրս գալ այդ խնդիրներից»,-«Նյուքասլ»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղից հետո ասաց Խոնաս Գուտյերեսը: Ակնհայտ էր, որ «Սենտ-Ջեյմս Պարկի» խաղը Թիմ Կրուլի հիմար սխալի համար չէր. երկարատև դադարից հետո քաղցկեղը հաղթահարած Խոնասն էր վերադարձել դաշտ: Խորհրդանշական է, որ վերջին տուրում արգենտինացին 2015-ի ամենակենսական կարևորությունն ունեցող բանն արեց՝ թիմի համար պահպանեց առաջնությունում մասնակցելու հնարավորութունը: 

Ջերրարդի 40 վայրկյանները «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում

«Լիվերպուլ»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղի երկրորդ կեսի առաջին րոպեին տեղի ունեցածը երկար բացատրելու կարիք չկա. դրվագ, որի մասնակիցը հայտնի դեմքն է, Սթիվենը 40 վայրկյան խաղաց՝ փոխարինման դուրս եկավ ու կարմիր քարտ ստացավ: Ջերրարդը ներողություն խնդրեց երկրպագուներից ու թիմակիցներից, սակայն ու՞մ է պետք ներողությունը, եթե «Լիվերպուլը» զրկվեց Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարելու հնարավորությունից:

Չառլի Ադամի հիասքանչ գոլը

Չառլի Ադամը համարձակություն հավաքեց ու մեկընդմիշտ ցրեց իր հնարավորությունների վրա կասկածողների կարծրատիպերը: «Սթոք Սիթիի» առաջատարը փայլեց «Սթենֆորդ Բրիջում»: Մեկնաբանները, ֆուտբոլիստները ու Տիբո Կուրտուան չէին էլ կարող ենթադրել, որ Ջոնաթան Ուոլթերսը գոլային փոխանցում կկատարի: Ադամն ապշեցրեց բոլորին:

 

Մանեն հեղինակեց ԱՊԼ-ի պատմության ամենաարագ հեթ-տրիկը

«Սաութեմփթոն»-«Աստոն Վիլլա» խաղում Սադյո Մանեից հեթ-տրիկի հեղինակ դառնալու համար ընդամենը 2 րոպե և 56 վայրկյան պահանջվեց: 

Առաջնության լեգենդների հրաժեշտի շքերթը

Հատկապես Սթիվեն Ջերրարդն ավելիին էր արժանի, քան վերջին խաղերում «Քրիստալ Փելասից» և «Սթոքից» կրած պարտությունները: Սակայն հիմա այդ մասին չենք խոսում: «Էնֆիլդին» Ջերրարդը «Ցտեսություն» ասեց շատ հուզիչ պայմաններում:

Դիդյե Դրոգբային դաշտից որպես «Սթենֆորդ Բրիջի» իսկական արքայի դուրս բերեցին:

Ֆրենկ Լեմպարդին` ԱՊԼ-ում հրաժեշտի խաղում տվեցին «Մանչեսթեր Սիթիի» ավագի թևկապը, իսկ նա հաղթական գոլ խփեց:

 

Կարդացեք նաև` «Ի՞նչ պետք է հիշել Իսպանիայի 2014-15թթ. առաջնությունից»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում