«Հայկական ժամանակ». ՀՅԴ-ի մասնակցությունը նախագահական ընտրություններին դեռևս անորոշ է
Նմանատիպ
«Հայկական ժամանակի» տեղեկություններով, վերջերս’ մի քանի օր շարունակ Հայ հեղափոխական դաշնակցությունը ժոդովներ էր անում, եւ հենց այդ ժողովների պատճառով է, որ ՀՅԴ խմբակցության պատգամավորները չէին կարողանում Ազգային ժողովում լիարժեք մասնակցել 2011 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումներին: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
«Նախօրեին մեր թղթակիցը հետաքրքրվել է, թե ինչ ժողովներ էին ընթանում, եւ արդյո՞ք կուսակցությունը նախագահական ընտրություններում իր մասնակցության ձեւաչափն ու նախագահի թեկնածուի հարցն էր վճռում: ՀՅԴ ներկայացուցիչ, ԱԺ նախկին պատգամավոր Արտյուշ Շահբազյանը պատասխանել է, որ ՀՅԴ Բյուրոյի լիագումար նիստն էր, որը տեւել է մի քանի օր. «Նախագահի թեկնածուի հարցը ՀՅԴ-ում չլուծված է մնում, այդ հարցը կվճռվի ՀՅԴ Գերագույն մարմնի ժողովի ժամանակ»: Ժողովի օրը դեռեւս որոշված չէ: Ըստ ՀՅԴ ներկայացուցիչ Շահբազյանի, ոչ ոք այս պահին չի կարող ասել’ Դաշնակցությունը նախագահական ընտրություններին սեփական թեկնածուո՞վ կմասնակցի, թե՞ կսատարի որեւէ այլ թեկնածուի: Հարցին’ արդյո՞ք «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, որը հավակնում է առաջիկա նախագահական ընտրություններում դառնալ ընդդիմության նախագահի միասնական թեկնածուն, չի փորձել հանդիպել ՀՅԴ ղեկավար կազմի հետ: «Որքանով տեղյակ եմ’ ոչ»,- պատասխանել է Արտյուշ Շահբազյանը»,- գրում է «Հայկական ժամանակը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում