Վիդալն ու կինը ավտովթարի են ենթարկվել (լուսանկար)
17/06/2015 12:07
Նմանատիպ
Չիլիի հավաքականի կիսապաշտպան Արթուրո Վիդալն անցյալ գիշեր ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ է հայտնվել մայրաքաղաք Սանտյագոյից 40 կմ հեռավորության վրա։ 28-ամյա ֆուտբոլիստի վարած «Ֆերարին» երկու այլ մեքենաների բախվելուց հետո դուրս է եկել ճանապարհից, հաղորդում է «Marca»-ն։ Մեքենայում է գտնվել նաև Վիդալի կինը։
Անվտանգության բարձիկների շնորհիվ Վիդալը խուսափել է լուրջ վնասվածքներից և բուժզննումից հետո դուրս է գրվել հիվանդանոցից, սակայն նրա կինը հոսպիտալացվել է հետագա բուժման համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում