Կարեն Միրզոյանը եվրոպացի փորձագետներին է ներկայացրել ԼՂՀ արտաքին քաղաքականության ուղղությունները

Կարեն Միրզոյանը եվրոպացի փորձագետներին է ներկայացրել ԼՂՀ արտաքին քաղաքականության ուղղությունները

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է մի խումբ եվրոպացի քաղաքագետների և հետազոտողների, որոնք ճանաչողական այցով Արցախ են ժամանել «Կովկասի ինստիտուտ» գիտահետազոտական կենտրոնի  նախաձեռնությամբ։ Ինչպես  տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվ ական վարչությունից, Միրզոյանը ողջունել է նրանց այցը Արցախ, նշելով, որ դա լավագույն հնարավորությունն է՝ ԼՂՀ-ում տեղի ունեցող քաղաքական գործընթացների վերաբերյալ  ճշգրիտ և անաչառ պատկերացում կազմելու համար։

Հանդիպման ընթացքում արտաքին գործերի նախարարը ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, անդրադարձ կատարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին։

  Խոսելով ԼՂՀ միջազգային ճանաչման մասին, Կարեն Միրզոյանը նշել է, որ այն թույլ կտա վերջնականապես ամրագրել ԼՂՀ ժողովրդի և իշխանությունների ձեռքբերումներն անկախ պետականաշինության գործում։ Հանդիպմանը մասնակցել է նաև «Կովկասի ինստիտուտի» փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում