Դոլարի փոխարժեքը նվազել է 0.59 դրամով
17/06/2015 17:59
Նմանատիպ
ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` հունիսի 17-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.59 դրամով` կազմելով 474.44 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.14 դրամով և կազմել 534.46 դրամ: Ինչպես տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքն աճել է 0.03 դրամով` կազմելով 8.78 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը աճել է 6.96 դրամով և կազմել 746.82 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը հունիսի 17-ին կազմել է 17 հազար 964.93 դրամ, արծաթի գինը՝ 244.52 դրամ, պլատինի գինը՝ 16 հազար 534.9 դրամ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում