Սեպտեմբերի 30-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը «Մենք չենք ծխում» ծրագրի շրջանակներում կազմակերպում են հեծանվային երթ-ուխտագնացություն Երևան-Էջմիածին-Երևան երթուղով:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամից հաղորդում են, որ երթին կմասնակցի ԵՊԲՀ շուրջ 50 ուսանող։ Հեծանվորդներն Էջմիածնի Մայր տաճարում կմասնակցեն օրհնության արարողությանը, կլինեն Մայր տաճարի թանգարանում։
Նշենք, որ սեպտեմբերի 30-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Վարագա Սուրբ Խաչի տոնը։