ՀՀ դեսպանը կարևորել է Իրանի հետ տնտեսական հարաբերությունները խորացնելու անհրաժեշտությունը

ՀՀ դեսպանը կարևորել է Իրանի հետ տնտեսական հարաբերությունները խորացնելու անհրաժեշտությունը

Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հունիսի 16-ին հանդիպում է ունեցել Իրանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Ալի Թայեբնիայի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով դեսպան Թումանյանին` նախարար Թայեբնիան բարձր է գնահատել Հայաստանի և Իրանի միջև դարերի ընթացքում ձևավորված բարիդրացիական հարաբերությունները և ընդգծել, որ պետք է օգտվել առկա հնարավորություններից և կարողություններից` բոլոր բնագավառներում երկկողմ հարաբերություններն առավել խորացնելու համար` հավելելով, որ երկու երկրների միջև որևէ խոչընդոտ գոյություն չունի:

Իր հերթին դեսպան Թումանյանը նույնպես գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև բարեկամական և փոխշահավետ հարաբերություններից և կարևորել երկկողմ տնտեսական հարաբերությունները քաղաքական հարաբերությունների մակարդակին հասցնելու և այդ ուղղությամբ համատեղ քննարկումներ անցկացնելու անհրաժեշտությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում