Լ.Արոնյանը կրկին ոչ ոքի է խաղացել Մ.Կարլսենի հետ
29/09/2012 13:12
Նմանատիպ
Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում ընթացող շախմատի «Մեծ սաղավարտի» եզրափակիչ փուլի 4-րդ տուրում Լևոն Արոնյանը կրկին ոչ ոքի արդյունքով է ավարտել խաղը: Հիշեցնենք, որ նրա մրցակիցն էր նորվեգացի Մագնուս Կարլսենը:
Ոչ-ոքի արդյունք գրանցվեց նաև Կարյակին – Անանդ դիմակայությունում, իսկ Կարուանան հաղթանակ տոնեց Վալյեխոյի նկատմամբ:
Ընդհանուր հաշվարկով Լ.Արոնյանն ունի 6միավոր և շարունակում է հանգրվանել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում.
Կարուանա – 10
Արոնյան – 6
Կառլսեն – 5
Անանդ – 4
Վալյեխո – 2
Կարյակին – 2