ԵԹՖ-ն կոչ է անում քաղաքացիներին սեպտեմբերի 15-ի արտադրության ձվերը իրացման կետերում փոխանակել այլ օրերի արտադրության ձվերով
29/09/2012 13:47
Նմանատիպ
«Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ն, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից ստանալով գրություն առ այն, որ սեպտեմբերի 15-ի արտադրության ձվերն ունեն կճեպի աղտոտվածություն, մատակարարներին հանձնարարել է իրացման ցանցից դուրս բերել ամբողջ խմբաքանակը:
«Չնայած՝ փորձաքննության արդյունքում ձվում վտանգավոր մանրէներ չեն հայտնաբերվել, այնուամենայնիվ մինչև առաջացած խնդիրների պատճառների պարզումը, Ընկերությունը կոչով դիմում է քաղաքացիներին իրենց կողմից ձեռք բերված սեպտեմբերի 15-ի արտադրության ձվերը նույն իրացման կետերում փոխանակել այլ օրերի արտադրության ձվերով:
«Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ի համար առաջնահերթ են սպառողի անվտանգությունն ու Ընկերության բարի համբավը»,- նշվում է թռչնաֆաբրիկայի լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում