Աշտարակի կրակոցների ետևում կանգնած է Ֆիզկուլտ ինստիտուտի ռեկտորի որդի՞ն

Աշտարակի կրակոցների ետևում կանգնած է Ֆիզկուլտ ինստիտուտի ռեկտորի որդի՞ն

Աշտարակում շրջող լուրերի համաձայն՝ հունիսի 15-ին Աշտարակ քաղաքի բնակիչ Արսեն Խաչատրյանին պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային կրակողները Վաչե և Վահե Մովսիսյաններն են, ովքեր դրանից մի քանի օր առաջ՝ հունիսի 13-ին, վիճաբանություն են ունեցել Ա. Խաչատրյանի հետ: Այս մասին տեղեկացնում է Orer.am կայքը։

Ըստ նույն խոսակցությունների՝ այս անձանց հովանավորում է «Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի» ռեկտոր Վահրամ Առաքելյանի որդին՝ Սմբատ Առաքելյանը: Հենց Սմբատ Առաքելյանի գործոնն է դեր խաղացել, որ Աշտարակի Ն. Աշտարակեցու հրապարակի տեսակցիկները չեն օգտագործվել Արսեն Խաչատրյանի վրա կրակոցների կազմակերպիչներին բացահայտելու գործում:

Հիշեցնենք, որ հունիսի 13-ին Աշտարակ քաղաքի «Թուրքի քուչա» կոչվող թաղամասի Վ. Պետրոսյան և Նարեկացու փողոցների խաչմերուկում եղբայրներ’ 1976 թ. ծնված Վաչե և 1974 թ. ծնված Վահե Մ.-երը վիճաբանել են 1964 թ. ծնված Արսեն Խ.-ի, 1983 թ. ծնված Մարտին Մ.-ի և 1988 թ. ծնված Արման Մ.-ի հետ, որի ընթացքում Մարտին Մ.-ն «ՍԿՍ» տիպի 7.62 մմ տրամաչափի հրազենով կրակոցներ է արձակել:

2 օր անց Աշտարակ քաղաքի Ն.Աշտարակեցու հրապարակում, սպանելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, կրակոցներ է արձակել Աշտարակ քաղաքի բնակիչ Արսեն Խաչատրյանին պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել և դիմել է փախուստի, գրում է Orer.am-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում