Իսլամական պետության ներթափանցումից Հարավային Կովկասն առայժմ վտանգված չէ. փորձագետներ
Նմանատիպ
Լոնդոնի Քինգզ քոլեջի անվտանգության եւ զարգացման հարցերի գծով դասախոս Դոմիտիլլա Սագրամոսոն լուրջ վտանգ չի տեսնում, որ Իսլամական պետությունը կարող է շարժվել Հարավային Կովկաս: «Չկա հստակ վտանգ, որ Իսլամական պետությունը կարող է վերադառնալ Հարավային Կովկաս: Այժմ վտանգը Հյուսիսային Կովկասում է, թեպետ չի բացառվում, որ Իսլամական պետության շարքերում կռվող ադրբեջանցիները, վերադառնալով իրե նց երկիր, կարող են ինչ-որ գործողություններ ծավալել, սակայն այս պահին նման վտանգ ես չեմ տեսնում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Երեւանում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժաղովի ՌՈՈՒԶ ՌՈԹ սեմինարի ժամանակ ասաց Սագրամոսոն:
Նույն տեսակետն արտահայտեց նաեւ թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը` շեշտելով, որ տարածաշրջանի երկրներից Հայաստանն առավել անվտանգ պայմաններում է եւ որոշ առումով կարող է խուսափել ԻՊ-ի ներթափանցումից: «Հարավային Կովկասն այս փուլում վտանգված չէ, սակայն վտանգ կա եւ դրա առաջին նախապայմանն այն է, որ ադրբեջանցիները եւ Վրաստանի որոշ քաղաքացիներ մասնակցում են այդ գորոծողություններին ու վերադառնալով իրենց երկիր` կարող են ապակայունացնել իրավիճակը»,- ասաց Սաֆրաստյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում