«Ժողովուրդ». Դատախազների՝ աշխատանքից ազատման պատճառը ցածր աշխատավարձն է եղել
Նմանատիպ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հունիսի 17-ին սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատված դատախազները նման քայլի են դիմել աշխատավարձի ցածր լինելու պատճառով: Հիշեցնենք, որ Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ Արտակ Քալաշյանն ու Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազ էմիլ Հարությունյանը իրենց դիմումի համաձայն ազատվեցին պաշտոնից: Թերթին հայտնի է դարձել, որ չի բացառվում՝ նրանք ընտանիքներով արտագաղթեն ՀՀ-ից:
«Տեղեկացնենք, որ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ նշված դատախազների աշխատավարձը, առանց պահումների և հավելավճարների, կազմում է 1297 հզ. 630 դրամ, բայց առձեռն նրանք ստանում են 210 հզ. 675 դրամ: Ամեն տարվա ստաժի համար նրանց աշխատավարձը 2 տոկոսի չափով ավելանում է: Իսկ եթե դասային աստիճան ունեն, հավելավճար կստանան: Ստացվում է, որ երիտասարդ և ստաժ չունեցող նոր կադրի համար դատախազի պաշտոնը այնքան էլ գրավիչ չէ, եթե նա ի սկզբանե չի որոշել կաշառակերությամբ զբաղվել»,-գրել է թերթը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում