Ստավանգեր. Արոնյանը կրկին չի կարողացել հաղթել

Ստավանգեր. Արոնյանը կրկին չի կարողացել հաղթել

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվում է շախմատային գերմրցաշարը, որին մասնակցում է նաև հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Տեղի են ունեցել երրորդ տուրի պարտիաները։

Արոնյանը սպիտակներով խաղացել է նորվեգացի գորսմայստեր Ջոն Լյուդվիգ Համերի հետ, և պարտիան ավարտել ոչ-ոքի։ Հիշեցնենք, որ նախորդ երկու տուրերում Արոնյանը պարտվել է Վաշյե-Լագրավին, ապա ոչ-ոքի է խաղացել Ալեքսանդր Գրիշչուկի հետ:

Ստավանգեր, 3-րդ տուրի պարտիաների արդյունքները.

  • Արոնյան – Համեր՝ 0.5 – 0.5
  • Անանդ – Գրիշչուկ՝  0.5 – 0.5
  • Կարլսեն – Գիրի՝ 0.5 – 0.5
  • Նակամուրա –Կարուանա՝ 1 – 0
  • Վաշյե-Լագրավ – Թոփալով՝ 0 – 1

Մրցաշարային աղյուսակը 3-րդ տուրից հետո

1. Նակամուրա 2.5 3.75
2. Թոփալով 2.5 3.25
3. Գիրի 2 2
4. Անանդ 1.5 2.25
5. Վաշիե-Լագրավ 1.5 1.5
6. Կարուանա 1.5 1.25
7. Գրիշչուկ 1 1.25
8. Համեր 1 1.25
9. Արոնյան 1 1
10. Կարլսեն 0.5 1

Հետևեք մեզ նաև Telegram-ում