Իռլանդիան պաշտպանում է Եվրամիության բարեփոխման վերաբերյալ Մեծ Բրիտանիայի առաջարկները

Իռլանդիան պաշտպանում է Եվրամիության բարեփոխման վերաբերյալ Մեծ Բրիտանիայի առաջարկները

Իռլանդիան պաշտպանում է Եվրամիության բարեփոխման վերաբերյալ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի առաջարկները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Իռլանդիայի կառավարության ղեավար Էնդա Քեննին հայտարարել է հունիսի 18-ին Լոնդոնում կայացած բանակցություններից հետո:

«Խիստ կարեւոր է, որ Բրիտանիան ապագայում մնա Եվրամիության կենտրոնական ու առաջատար խաղորդը: Ուստի մենք հնարավորինս աջակցություն ենք ցուցաբերելու եւ կառուցողական դեր ենք խաղալու, թեեւ դա չի նշանակում, որ մենք կուրորեն ձեզ հետեւելու ենք բոլոր հարցերում,- ասել է նա՝ դիմելով Քեմերոնին:- Ես կցանկանայի, որ արդյունքում բրիտանական ժողովուրդը որոշում ընդունի մնալ Եվրամիությունում, որովհետեւ այնտեղ է մեր ընդհանուր ապագան», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում