Կանադայում ուժի մեջ Է մտել նոր հակաահաբեկչական օրենքը

Կանադայում ուժի մեջ Է մտել նոր հակաահաբեկչական օրենքը

Կանադայում ուժի մեջ Է մտել նոր հակաահաբեկչական օրենքը: Փաստաթուղթն անցել Է համաձայնեցման վերջին ընթացակարգը՝ ստանալով Կանադայի գեներալ-նահանգապետ Դեւիդ Ջոնսթոնի հավանությունը: Նա հանդես Է գալիս որպես Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհու, որն ըստ Սահմանադրության երկրի ղեկավարն Է, պաշտոնական ներկայացուցիչը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ, փաստաթղթին, որը մշակել Է կառավարող Պահպանողական կուսակցությունը, հավանություն են տվել Կանադայի խորհրդարանի երկու ճյուղերը: Այն, մասնավորապես, նախատեսում Է Կանադայի Անվտանգության եւ հետախուզության ծառայության լիազորությունների Էական ընդլայնում այն քաղաքացիների նկատմամբ, որոնց կասկածում են կամ մերկացրել են ահաբեկչական գործունեության մեջ:

Այժմ հատուկ ծառայությունները հնարավորություն կստանան արգելափակել ահաբեկչական խմբավորումների ֆինանսավորումը բանկային եւ այլ Էլեկտրոնային փոխանցումների միջոցով, ահաբեկչական գործունեության մեջ կասկածվող անձանց ձերբակալել առանց դատարանների արտոնման, ստեղծել այն անձանց ցուցակը, որոնց արգելված Է երկրից մեկնումը, եւ նրանցից հետ վերցնել անձնագրերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում