Իվանիշվիլին կվերադառնա քաղաքականություն, եթե իշխանությունները չկարողանան վերահսկել ժողովրդին
Նմանատիպ
Վրաստանի նախկին վարչապետ, կառավարող «Վրացական երազանք» կոալիցիայի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին հայտարարել Է, որ կվերադառնա քաղաքականություն, եթե ներկայիս իշխանությունները չկարողանան վերահսկել ժողովրդին: «Որպեսզի ես վերադառնամ քաղաքականություն, պետք Է լինի շատ վատ իրադրություն, օրինակ՝ իշխանությունները չկարողանան վերահսկել ժողովրդին կամ նման մի բան»,-լրագրողներին ասել Իվանիշվիլին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նախկին վարչապետը նշել Է, որ այսօրվա դրությամբ չի պլանավորում վերադառնալ քաղաքականություն: «Այսօր նման նշաններ չկան»,- ընդգծել Է նա:
Իվանիշվիլին կառավարությունը մեկ տարի գլխավորել Է այն բանից հետո, երբ նրա կողմից ստեղծված «Վրացական երազանք» կոալիցիան 2012 թվականին իշխանությունից հեռացրեց Միխեիլ Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցությանը: Մեկ տարի անց, երբ կոալիցիայի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին շահեց նախագահական ընտրությունները, Իվանիշվիլին հայտարարեց, որ կատարել Է իր խնդիրը եւ թողեց վարչապետի պաշտոնը, որն զբաղեցրեց նրա կողմից առաջարկված Իրակլի Ղարիբաշվիլին:
Չնայած դրան, Վրաստանի առաջատար ընդդիմադիր ուժերը հայտարարում են, որ Իվանիշվիլին շարունակում Է կառավարել երկիրը, բայց արդեն կուլիսների հետեւից: Իր հերթին, Իվանիշվիլին պնդում Է, որ ինքը Վրաստանի կառավարության վրա ազդելու լծակներ չունի, բայց իշխանությունները հաշվի են առնում իր կարծիքը:
Բացի այդ, ԱՄՆ-ի Ազգային դեմոկրատական ինստիտուտի կողմից Վրաստանում անցկացված հերթական հետազոտությունը ցույց Է տվել, որ հանրապետության բնակչության մեծամասնությունը (59 տոկոս) համակարծիք Է, որ Իվանիշվիլին մնում Է այն անձը, որը որոշումներ Է ընդունում իշխանությունների գործողությունների վերաբերյալ, հաղորդել Է Sputnik-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում