Հնդկաստանի հյուրանոցներից մեկում բռնկած հրդեհի զոհ Է դարձել առնվազն 10 մարդ

Հնդկաստանի հյուրանոցներից մեկում բռնկած հրդեհի զոհ Է դարձել առնվազն 10 մարդ

Առնվազն տասը մարդ Է զոհվել Հնդկաստանի հյուսիսի Ութար Փրադեշի նահանգի Փրաթափգարհ քաղաքի հյուրանոցներից մեկում բռնկած հրդեհի հետեւանքով, 12-ից ոչ պակաս մարդ ստացել Է տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 19-ին հաղորդել Է տեղական NDTV հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ բոլոր տուժածներին տեղափոխել են տեղի հոսպիտալ, հինգ հոգի օրհասական վիճակում Է:

Այս պահին ոստիկանության աշխատակիցները կատարում են պատահարի հետաքննություն, նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառ Է դարձել կարճ միացումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում