Ավստրիացի տնտեսագետները հաշվել են հակառուսական պատժամիջոցներից Եվրոպայի վնասը
Նմանատիպ
Պատժամիջոցների հետեւանքով Ռուսաստանում տիրող տնտեսական ճգնաժամը Եվրոպայի վրա կնստի 100 մլրդ եվրո եւ ավելի քան 2 մլն աշխատատեղ: Նման գնահատական են բովանդակում Ավստրիայի տնտեսական հետազոտությունների ինստիտուտի (WIFO) նյութերը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Die Welt-ին:
Նշվում է, որ ճգնաժամն անհամեմատ ավելի վատ հետեւանքներ ունի Եվրամիության երկրների եւ Շվեյցարիայի համար, քան մինչ այժմ սպասվում էր:
«Արտահանման անկումը, որը մենք անցյալ տարվա աշնանը կանխատեսում էինք որպես վատագույն սցենար, ներկայում իրողություն է»,- նշել է հետազոտության երեք հեղինակներից մեկը՝ Օլիվեր Ֆրիցը:
WIFO-ի հաշվարկների համաձայն՝ պատժամիջոցների պահպանումը կբերի այն բանին, որ Գերմանիայի տնտեսության անկումը կկազմի ավելի քան 1 տոկոս: Իտալիան կկորցնի ավելի քան 200 հազար աշխատատեղ եւ համախառն ներքին արդյունքի 0,9 տոկոսը, Ֆրանսիան՝ գրեթե 150 հազար աշխատատեղ եւ 0,5 տոկոս, Էստոնիան, երը տնտեսապես ավելի շատ է կախված Ռուսաստանից, կկորցնի գրեթե 16 տոկոս:
Հետևեք մեզ նաև Telegram-ում