Նիկոլ Փաշինյանը կարող է հեռանալ ՀԱԿ-ից
Նմանատիպ
Հայ Ազգային Կոնգրեսի առաջատար անդամներից մեկը՝ Նիկոլ Փաշինյանը, կարող է լքել ընդդիմադիր դաշինքը: Ըստ Times.am-ի տեղեկությունների, Փաշինյանը դժգոհ է Կոնգրեսի այլ անդամների գործունեությունից, հատկապես՝ ԲՀԿ-ի հետ համագործակցելու նրանց պատրաստակամությունից: Հայ Ազգային Կոնգրեսից Նիկոլ Փաշինյանի դուրս գալու դրդապատճառներից մեկն էլ կարող է լինել նրա մտերիմների ու գաղափարակից ընկերների դիրքորոշումը, որոնք առաջիկա նախագահական ընտրություններում որպես ընդդիմության միասնական թեկնածու ցանկանում են տեսնել հենց Փաշինյանին: Սակայն վերջիններիս քաղաքական այս ծրագրին ընդդիմանում են Լևոն Զուրաբյանի և Հրանտ Բագրատյանի թիմակիցները, որոնք նույնպես ընտրությունների հետ կապված լուրջ հույսեր ունեն: Ներկայումս ՀԱԿ ներսում մրցակցող թիմերը սպասում են Լևոն Տեր-Պետրոսյանի որոշմանը, որը կարող է ճակատագրական նշանակություն ունենալ ընդդիմադիր դաշինքի համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում