ԵՄ-ն կաջակցի Հայաստանում քաղաքացիական ծառայության բարեփոխումներին
Նմանատիպ
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանն ընդունել է ԵՄ-ի և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) համատեղ նախաձեռնությունը հանդիսացող SIGMA ծրագրի հանրային ծառայության և մարդկային ռեսուրսների կառավարման հարցերով ավագ խորհրդատու Քսաֆիեր Սիստերնային: Հանդիպման նպատակն էր քննարկել ԵՄ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվելիք բյուջետային աջակցության ծրագրի քաղաքացիական ծառայության համակարգի արդիականացման բաղադրիչից բխող բարեփոխումներին ՍԻԳՄԱ-ի կողմից ցուցաբերվելիք հնարավոր աջակցության շրջանակները: Այս մասին տեղեկացրին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի մամուլի ծառայությունից:
Արժևորելով անցած տարիներին ՀՀ ՔԾԽ-ի և SIGMA-ի սերտ համագործակցության արդյունքները` պարոն Բադալյանը նշել է, որ ներկա փուլում համակարգն ունի երկու հիմնական առաջնահերթություն, որոնց շրջանակներում SIGMA-ից ակնկալվում է ամենօրյա ռեժիմով մեթոդական և փորձագիտական աջակցություն: Առաջինը քաղաքացիական ծառայողների արդյունավետության գնահատման նոր մոդելի ներդրումն է, որը մի կողմից կապվելու է նրանց ֆինանսական խրախուսման և կարիերային առաջխաղացման, իսկ մյուս կողմից` շարունակական ուսուցման վրա: Երկրորդը համակարգի կադրային համանման գործող կառուցակարգերի կատարելագործումն է` վարչական և մասնագիտական պաշտոնների հստակ դասակարգման, արժանիքների, մարդկային ու մասնագիտական որակների բացահայտման վրա խարսխելու նպատակով:
Սիստերնան նշել է, որ հատկապես այս ուղղություններով բարեփոխումների իրականացումը ցանկացած երկրի համար բարդագույն հիմնահարց է` փոխանցելով դրանց հետ կապված ՀՀ ՔԾԽ-ին օգնելու ՍԻԳՄԱ-ի պատրաստակամությունը: Քննարկումների արդյունքում պայմանավորվածություն ձեռք է բերվել շրջանակային պայմանագրի հիման վրա ՀՀ ՔԾԽ գործուղել եվրոպական փորձագետների` ԵՄ անդամ երկրների լավագույն փորձի, չափորոշիչների համատեղ ուսումանսիրման, փոփությունների հնարավոր ռիսկերի գնահատման և ախտորոշման հարցում ՀՀ ՔԾԽ-ին աջակցելու նպատակով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում