4.1 C
Yerevan

Հայ մասնագետները շվեյցարացի գործընկների հետ քննարկել են ականազերծման գործողությանը վերաբերող հարցեր

Նմանատիպ

Իրանի ԱԳՆ խոսնակը կոշտ արձագանքել է Ադրբեջանին

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին արձագանքել է...

Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները․ԱԱԾ

Ի լրումն սույն թվականի մարտի 30-ին ՀՀ ԱԱԾ պաշտոնական...

Ֆինլանդիան կանդամակցի ՆԱՏՕ-ին. Շվեդիան դեռևս կսպասի

Երկար բանակցություններից և ճնշումներից հետո Թուրքիայի խորհրդարանը հավանություն է...

Սեպտեմբերի 29-ին կայացել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» (ՀԱՓԿ) ՊՈԱԿ-ի խորհրդի նիստը’ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Նազարյանի նախագահությամբ: Նիստին մասնակցել են Ականազերծման գործողության շվեյցարական հիմնադրամի (Swiss Foundation for Mine Action) հայաստանյան ծրագրի ղեկավար Յոհաննես Օդենդալը և Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Իլոնա Տեր-Մինասյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից: 

Յոհաննես Օդենդալը մասնակիցներին հանգամանալից ներկայացրել է Հայաստանում ականազերծման գործողությունների օժանդակության նպատակով շվեյցարական կազմակերպության առաջարկությունը, որը ներկայացվել է ԱՄՆ պետքարտուղարության հավանությանը:

Քննարկման ընթացքում հատուկ ուշադրության են արժանացել ականազերծման գործողություններում հումանիտար կարողությունների զարգացման, ականապատ տարածքների քարտեզագրման, հատուկ տեխնիկայի, այդ թվում’ ականազերծման աշխատանքների նպատակով թռչող անօդաչու սարքերի կիրառման, ինչպես նաև միջազգային այլ դոնոր-կազմակերպությունների հետ համագործակցությունը հեշտացնելու նպատակով հոգաբարձուների խորհրդի ստեղծման հարցերը:

Յոհաննես Օդենդալը առանձնահատուկ նշել է շվեյցարական կազմակերպության հանձնառությունը Հայաստանի հետ մշակված ծրագրի առաջին փուլն իրականացնելու հարցում, ինչը հնարավորություն կտա հետագայում խորացնել և ընդլայնել համագործակցությունը հումանիտար ականազերծման ոլորտում:

«Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» (ՀԱՓԿ) ՊՈԱԿ-ի խորհուրդը բաղկացած է ՀՀ պաշտպանության, արդարադատության, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման նախարարների տեղակալներից և հանդիսանում է խորհրդակցական կոլեգիալ մարմին:

spot_imgspot_img