«Ժողովուրդ». Սամվել Կարապետյանը մերժել է միանալ Արա Աբրահամյանին

«Ժողովուրդ». Սամվել Կարապետյանը մերժել է միանալ Արա Աբրահամյանին

«Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն այս օրերին փորձում է գոնե ինքն իր համար պարզել, թե քաղաքական գործունեություն սկսելու դեպքում ովքեր կմիանան իրեն: Աբրահամյանը փորձում է հասկանալ՝ արդյոք կարող է իր շուրջը հավաքել այնպիսի մարդկանց, որոնք իրեն կօգնեն 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում հաջողության հասնել:

«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Արա Աբրահամյանն այս խնդրի մասով դիմել է նաև «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր, ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանին և նրա եղբորը՝ ՀՀ Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանին: Սակայն Կարապետյանների կողմից մերժում է ստացել: Ավելին՝ նրանք Արա Աբրահամյանին հորդորել են նման քայլի չդիմել, քանի որ դրսից եկած մարդու նկատմամբ Հայաստանում դժվար է քվե ստանալը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում