Բաքու 2015. Նարեկ Աբգարյանը շարունակում է պայքարը
Նմանատիպ
Բաքվում ընթացող Եվրոպական առաջին խաղերում հաղթանակով մեկնարկեց բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը:
52 կգ քաշային կարգում հանդես եկող մեր բռնցքամարտիկը 1/8 եզրափակչի` հունգարացի Նանդոր Քսոկայի հետ մենամարտի հենց սկզբից նախաձեռնողի դերում էր, սակայն մրցավարները առաջին 2 ռաունդներում հաղթանակը նվիրեցին մրցակցին: Թվում էր` անհնար փրկել իրավիճակը, սակայն իր ակտիվության ու հաղթական ոգու շնորհիվ Նարեկը բացահայտ առավելություն ստացավ, արդյունքում հաղթեց 2:1 հաշվով և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Քառորդ եզրափակչում հայ բռնցքամարտիկը կմրցի սլովակ Ուիլյամ Տանկոյի հետ, մենամարտը կկայանա հունիսի 23-ին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից բռնցքամարտի մրցաշարում պայքարը լքել էին 49 կգ քաշային Արտյոմ Ալեքսանյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը և 81 կգ քաշային Նիկոլ Արությունովը: 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը ռինգ դուրս կգա հունիսի 21-ին, նրա մրցակիցը ուկրաինացի Վիկտոր Պետրովն է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում