«AS». «Ռեալի» ղեկավարությունը Բենիտեսին խորհուրդ է տվել նիհարել
21/06/2015 14:53
Նմանատիպ
Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը թիմի նոր գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսին խորհուրդ է տվել նիհարել:
«AS»-ը հաղորդում է, որ «Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի համար ֆուտբոլիստների և մարզիչների իմիջը շատ մեծ նշանակություն ունի: Պերեսը Բենիտեսին խորհուրդ է տվել դիետա պահել, որպեսզի լրատվամիջոցները նրան չդարձնեն ծաղրի առարկա, ինչպես եղել է «Լիվերպուլում» աշխատելու տարիներին: Նշենք, որ Ռաֆայել Բենիտեսը, ով «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է հունիսի 3-ին, կշռում է մոտ 75-80 կգ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ռեալը» հրաժարվել էր գնել «Յուվենտուսի» կիսապաշտպան Արթուր Վիդալի տրանսֆերը, քանի որ ըստ ակումբի ղեկավարության` խաղադաշտից դուրս չիլիացին վատ իմիջ ունի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում